Խճանկար

Apple Watch «խելացի» ժամացույցների նոր սերունդը կհանդերձվի տեսախցիկով

2 րոպեի ընթերցում

Apple Watch «խելացի» ժամացույցների նոր սերունդը կհանդերձվի տեսախցիկով

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆոռնիական Apple ընկերությունն իր Apple Watch ինտերակտիվ «խելացի» ժամացույցների երկրորդ սերնդի մշակում Է իրականացնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են ամերիկյան լրատվամիջոցները:

«Բազմաթիվ աղբյուրներ հաղորդում են, որ Apple-ը պլանավորում Է ժամացույցների նոր տարբերակի վրա տեղակայել տեսախցիկ,-նշել Է CNBC հեռուստաալիքը:-Բացի այդ, ժամացույցները կստանան iPhone-ի հետ նոր եւ բարելավված կապի համակարգ: Կմեծանա մարտկոցի հզորությունը, ինչը կավելացնի նրա աշխատանքի տեւողությունը»:

Apple Watch 2 ժամացույցները ձեռք կբերեն նաեւ մի շարք նոր գործառույթներ, ինչը կմեծացնի նրանց ինքնուրույնությունը:

Միաժամանակ հայտնի Է դարձել, որ Apple-ը կընդլայնի լյուքս դասի ժամացույցների տարատեսակների թվաքանակը: Սա կապված Է այն բանի հետ, որ անցած ապրիլին բարձրացել Է ոսկե եւ պլատինե կորպուսով թողարկված «խելացի» ժամացույցների պահանջարկը:

Մասնագետների խոսքով՝ խոստումնալից Է 1000-ից մինչեւ 10 հազար դոլար գների սեկտորը:

Սպասվում Է, որ Apple Watch-ի երկրորդ սերունդը խանութներում կհայտնվի 2016 թվականին:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ գործակալությունը, չեն մոռացվել նաեւ նրանք, ովքեր արդեն ձեռք են բերել «խելացի» ժամացույցների առաջին տարբերակը: Առաջիկա աշնանը նրանք կկարողանան դրանց վրա տեղադրել բարելավված watchOS 2.0 գործառնական համակարգը:

Լուսանկարը` AP

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում