Մարզային

Շիրակի մարզում ինֆեկցիոն վիճակը նորմալ է

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում ինֆեկցիոն վիճակը նորմալ է

ԳՅՈՒՄՐԻ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում ինֆեկցիոն վիճակը նորմալ է և որևէ խնդիր չկա:

Այս մասին «Արմենպրես»-ին վստահեցրեց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը, բայց, չնայած նորմալ վիճակին, ավելի լուրջ հսկողություն է սահմանված՝ հաշվի առնելով Արմավիրում արձանագրված սուր աղիքային ինֆեկցիան: «Չեմ ուզում աչքով տալ, բայց վերջին տարիներին մարզում ինֆեկցիոն վիճակը կայուն է և կառավարելի: Դա բացատրում եմ պատվաստումների բարձր ցուցանիշով: Մարզում չեն արձանագրվել բռնկումներ: Այսօր կարելի է այս մասով մարզում իրավիճակը բարվոք համարել, բայց դա չի նշանակում, թե մենք պետք է հանգիստ լինենք: Նույնիսկ ամենազարգացած երկրներն ապահովագրված չեն այսպիսի երևույթներից՝ վարակներից, ինֆեկցիաներից: Եթե մենք, այս բոլորը հաշվի առնելով, աշխատում ենք, ուրեմն՝ նվազեցնում ենք այդ ռիսկը»,- նշեց վարչության պետը:

Հովհաննես Հովհաննիսյանը նաև փաստեց, որ մարզի առողջապահության վարչությունը սերտ համագործակցում է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ: Հիմնականում սա նպաստում է ջրի նորմային շեղման դեպքերի արձանագրման դեպքում, արագ կանխարգելիչ քայլեր ձեռնարկմանը:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում