Խճանկար

ԱՄՆ-ում փրկարարներն անօդաչուների միջոցով հետեւում են շնաձկներին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում փրկարարներն անօդաչուների միջոցով հետեւում են շնաձկներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փրկարարներն սկսել են անօդաչու թռչող ապարատ կիրառել Կալիֆոռնիայի Սիլ Բիչ քաղաքի մերձակա առափնյա ջրերում շնաձներին հսկելու համար: Այս կերպ նրանք հուսով են լողափերին հանգստացող մարդկանց պաշտպանելու գիշատիչների հարձակումից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Անօդաչուի վրա տեղակայված խցիկի միջոցով առափնյա պահպանության աշխատակիցներին արդեն հաջողվել Է հայտնաբերել առնվազն 10 շնաձուկ: Դրանից հետո փրկարարները հսկել են դրանց շարժման հետագիծը, որպեսզի կենդանիներին թույլ չտան շատ մոտենալ լողացողներին:

Ինչպես հայտնել են Սիլ Բիչի փրկարարական ծառայության ներկայացուցիչները, թռչող ապարատի արժեքը կազմել Է 1400 դոլար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում