Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել «Վիքիմեդիա Հայաստան»-ի գրասենյակի բացմանը, այցելել «Միր» հեռուստաընկերություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 19-ին ներկա է գտնվել մայրաքաղաքի Արշակունյաց 2 հասցեում (Մամուլի տուն) «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության գրասենյակի բացմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահը շրջայց է կատարել գրասենյակում, ծանոթացել «Վիքիմեդիա Հայաստան»-ի գործունեությանը և առաջիկա ծրագրերին: Նախագահին ներկայացրել են, որ որպես «Վիքիմեդիա» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ հիմնադրված«Վիքիմեդիա Հայաստան»-ի նպատակն է՝ խթանել վիքի նախագծերի տարածումը և զարգացումը Հայաստանում ու տարածաշրջանում, հանրայնացնել ազատ գիտելիքի գաղափարը:

Գրասենյակի կոնֆերանս-սրահում Սերժ Սարգսյանը մասնակցել է Հայաստանում վիքի նախագծերի զարգացմանը վերաբերող հարցերի քննարկմանը, որին մասնակցել են նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի տնօրեն Հակոբ Հակոբյանը, հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը, «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ նախագահ Սուսաննա Մկրտչյանը, «Վիքիմեդիա» հիմնադրամի խորհրդի նախագահ Յան Բարտ դե Վրիդը, հիմնադրամի գրանտների բաժնի և միջազգային հյուսիսային համագործակցության ղեկավար Ասաֆ Բարտովը, «Վիքիպեդիա» կրթական ծրագրի ղեկավար Աննա Կովալը, «Եվրոպեանա ԳԼԱՄ» վիքի ծրագրի համակարգող Ուիլիամ Վիատը, «Ինտելեկտուալ Վերածնունդ» հիմնադրամի տնօրեն Մարինա Սուլթանյանը և ծրագրերի համակարգող Արմեն Մարտիրոսյանը:

«Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության գրասենյակի բացման արարողության շրջանակներում մասնակիցները դիտել են նաև «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության համագործակցության արդյունքները ներկայացնող տեսանյութ:

Հանրապետության Նախագահը «Վիքիմեդիա Հայաստան»-ի գրասենյակից հետո այցելել է «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության ազգային մասնաճյուղ, որին հունիսի 18-ին ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել է 60 մլն դրամ՝ Երևանում տեղակայված երկրային արբանյակային կայանի վերազինման համար:

Սերժ Սարգսյանը շրջայցի ժամանակ ծանոթացել է ընկերության տեխնիկական հնարավորություններին, վերազինման ընթացքին և այդ ուղղությամբ առաջիկա անելիքներին, զրուցել՝ մասնաճյուղի աշխատակիցների հետ: Նախագահին ներկայացվել են «Միր» հեռուստառադիոընկերության ազգային մասնաճյուղի կողմից պատրաստվող արտադրանքը, դրա ծավալները, ստեղծագործական թիմի կողմից պատրաստվող հաղորդումները, որոնք Հայաստանը ներկայացնում են շուրջ 162 մլն դիտող ունեցող «Միր»-ի լսարանին:

Հայերեն English Русский

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող