ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենգուրուներն, ինչպես եւ մարդիկ, առօրյա կյանքում գերադասում են օգտվել առջեւի վերջույթներից մեկով, բայց պարկավորները մեծավ մասամբ ձախլիկներ են: Կաթնասունների մեջ թաթերից մեկի գերակշռումը հանդիպում Է ոչ միայն պրիմատների մոտ, պնդում են Current Biology հանդեսում հրապարակված հոդվածի եղինակները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հետազոտությունը ղեկավարել Է Եգոր Մալաշիչեւը Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանից:
Չնայած պարկավորների մոտ նեյրոնային ցանցի բացակայությանը, որը միացնում Է գլխուղեղի ձախ եւ աջ կիսագնդերը (այն համարվում Է ձախլիկության եւ աջլիկության հիմնական պայմանը), կենգուրուները բնական պայմաններում գերադասում են քիթը մաքրել, տերեւներ հավաքել եւ ճյուղերը կռացնել ձախ թաթով: Կարմրագորշ վալաբները ձախ թաթն օգտագործում են բարդ մանիպուլյացիաների, իսկ աջը՝ ֆիզիկական ուժ պահանջող գործողությունների համար:
Լուսանկարը` ТАСС