Nokia-ն մտադիր Է վերադառնալ շարժական հեռախոսների բիզնես

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Nokia ընկերությունը պլանավորում Է 2016 թվականին վերադառնալ շարժական հեռախոսների բիզնես: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ընկերության գործադիր տնօրեն Ռաջիվ Սուրին հայտնել Է գերմանական Manager Magazin հանդեսին տված հարցազրույցում:

Սուրիի խոսքով՝ Nokia-ն հարմար գործընկեր Է փնտրում շարժական հեռախոսների արտադրությունն սկսելու համար: Նախագածը կարող Է մեկնարկել միայն հաջորդ տարվա երկրորդ կեսին, քանի որ ընկերության գործողությունները սահմանափակված են շարժական հեռախոսների ստորաբաժանման վաճառքի վերաբերյալ Microsoft կոնցեռնի հետ կնքված գործարքի շրջանակներով:

«Նախագծի համար մենք պետք Է հարմար գործընկերներ փնտրենք»,-նշել Է Սուրին:

Yle հեռուստառադիոընկերության տվյալներով՝ Nokia-ն պլանավորում Է շարժական հեռախոսների շուկայում գործել ճիշտ այնպես, ինչպես այժմ աշխատում Է պլանշետներով. այսինքն՝ մշակել գաջեթներ, իսկ այնուհետեւ դրանց թույլատրագրերը փոխանցել երրորդ ընկերությունների: Օրինակ, Nokia պլանշետների թույլատրագրերի սեփականատեր Է տայվանյան Foxconn ընկերությունը, նշում Է Yle-ն:

Nokia-ն ֆիննական անդրազգային ընկերություն Է, որը հեռահաղորդակցական սարքավորումներ Է արտադրում շարժական, ամրագրված, լայնաշերտ եւ IP-ցանցերի համար: Այն նաեւ here.com քարտեզագրական ծառայության մշակողն Է:

Microsoft-ը 2014 թվականի ապրիլին 7,18 մլրդ դոլարով ձեռք Է բերել Nokia-ի շարժական ստորաբաժանումը: Այդ գումարում ներառված Է 2,13 մլրդ դոլար Nokia-ի պատենտների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` Reuters

Հայերեն English Русский

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը