Մարզային

Գավառում եւ Վարդենիսում անցկացվեցին փրկարարական մարտավարական ուսումնավարժանքներ

2 րոպեի ընթերցում

Գավառում եւ Վարդենիսում  անցկացվեցին  փրկարարական մարտավարական  ուսումնավարժանքներ

ԳԱՎԱՌ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գեղարքունիքի մարզպետարանում ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատի միջոցով անցկացվեց ցուցադրական հատուկ մարտավարական ուսումնավարժություն «Հրդեհաշիջում եւ փրկարարական աշխատանքների իրականացում» թեմայով:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` առավոտյան տրված տագնապային ազդանշանին պես տեղի ունեցավ մարզպետարանի ողջ աշխատակազմի տարհանման գործընթացը, որից անմիջապես հետո հրշեջ-փրկարարները իրականացրեցին հրդեհի մեկուսացման եւ մարման աշխատանքներ: Վարժանքի ավարտին զեկուցվեց, որ ամեն ինչ ընթացել է ըստ նախապատրաստած պլանի, պահպանվել են անվտանգության կանոնները, իսկ հրշեջ- փրկարարները կարողացել են առաջին օգնություն ցուցաբերել տարհանման ժամանակ հրդեհից տուժած երկու անձի եւ նրանց դուրս բերել շենքից:

Ապա՝ Վարդենիս քաղաքի նավթամթերքի պահեստի փլուզված շենքում անցկացվեց 2-րդ պլանային ուսումնավարժանքը «Որոնողափրկարարական եւ վթարավերականգնողական աշխատանքների իրականացում կիսավեր շենքում» թեմայով: Ուսումնավարժանքում ընդգրկված էին ՀՀ ՏԿԱԻ նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատի, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնի, «Վարդենիսի հիվանդանոց», «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Մարտունու եւ Վարդենիսի տեղամասերի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնող խմբեր:

Ըստ ուսումնավարություն իրականացնող խմբերի պատասխանատուների զեկուցման` շենքում ժամանակին մեկուսացվել է կրակը, տուժածները դուրս են բերվել փլուզված շենքի մուտքից եւ 2-րդ հարկի պատուհաններից, ստացել համապատասխան բուժօգնություն:

ԽոսրովԽլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում