Մարզային

Գյումրիում կստեղծվի ճարտարապետական վերականգման կենտրոն

2 րոպեի ընթերցում

Գյումրիում կստեղծվի ճարտարապետական վերականգման կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու կենտրոնում կտեղադրվի քաղաքի պատմական կենտրոնի նախագծման, վերականգման և արխիվացման կենտրոնի հիմնաքարը: «Գյումրու ընկերներ» հիմնադրամի կողմից իրականացվող նախագծի մասին հունիսի 18-ին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, տեղեկացրեց Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն:

«Կենտրոնը կտեղակայվի պատմամշակութային արժեք ունեցող շենքում, որտեղ վերականգնումից հետո կգործի Գյումրու պատմամշակությային կենտրոնի և ճարտարապետական վերականգման կենտրոն: Այդտեղ կկատարվեն արխիվացման, փաստագրման և նախագծման աշխատանքներ: Գյումրու իշխանությունների հետ համատեղ ստեղծվող կենտրոնը հնարավորություն կտա արտասահմանյան և հայաստանցի ճարտարապետներին համատեղ կազմել Գյումրու պատպամշակութային կենտրոնի վերականգման ծրագիրը», - տեղեկացրեց Անտոնիո Մոնտալտոն:

Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսը տեղեկացրեց, որ կենտրոնի բացումն ակնկալում է կատարել 2016թ. հունիսի, որտեղ նաև կենտրոնանալու է Գյուրջիևյան կենտրոնը, քանի որ ծնունդով այս գյումրեցին աշխարհում ունի մեծ համբավ և կենտրոնը կարող է դառնալ զբոսաշրջիկների այցելության մեկ վայր ևս:

Կենտրոնը կտեղակայվի Գյումրի քաղաքի համայնքի սեփականություն հանդիսացող Շիրազի 30 հասցեում գտնվող շենքում, որը նախկինում հանդիսանում էր Դրամփյանների առանձնատունը: Այն 30 տարի ժամկետով անհատույց հանձնվում է «Գյումրու ընկերներ» հիմնադրամին՝ նորոգման, վերականգման և օգտագործման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում