Շվարցենեգերը մոմե քանդակ Է ձեւացել տիկին Թյուսոյի թանգարանում
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի կինոդերասան Առնոլդ Շվարցենեգերը մոմե քանդակ Է ձեւացել Հոլիվուդի տիկին Թյուսոյի թանգարանում: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Inquistr-ին, նա գրիմավորվել Է «Տերմինատորի» տեսքով, իսկ երբ այցելուները մոտեցել են «քանդակին»՝ լուսանկարվելու, նա սկսել Է խոսել նրանց հետ:
Նշվում Է, որ ակցիան դարձել Է «Տերմինատոր. Գենեզիս» ֆիլմի շուկայավարական արշավի, որը վարձույթ դուրս կգա հուլիսի 2-ին, եւ All-Stars բարեգործական ծրագրի բաղկացուցիչ մասը, որի շրջանակներում դերասանը փող Է հանգանակում երեխաների համար արտադպրոցական պարապմունքների կազմակերպման համար:
Նվիրատվությունների դիմաց, որոնք կարելի Է անել Omaze կայքում, բարեգործներին կնվիրեն հագուստներ՝ Կալիֆոռնիայի նախկին նահանգապետի ինքնագրերով, նոր «Տերմինատորի» պրեմիերային ցուցադրության տոմսեր կամ անձնական հանդիպում կկազմակերպեն դերասանի հետ: