Հայտարարվել են աշխարհի լավագույն ավիաընկերությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական Skytrax հետազոտական ընկերությունը, որն զբաղվում Է ավիափոխադրումների մոնիթորինգով, հրապարակել Է աշխարհի լավագույն ավիաընկերությունների ամենամյա վարկանիշը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին, վարկանիշի հիմքում 19 մլն ուղեւորների հարցման արդյունքներն են:

Առաջին տեղն արդեն երրորդ անգամ բաժին Է հասել Qatar Airways-ին: Փոխադրողը նաեւ ճանաչվել Է Մերձավոր Արեւելքի լավագույն ավիաընկերությունը: Գործադիր տնօրեն Աքբար ալ Բաքերը նշել Է, որ Qatar Airways-ի հաջողությունը ձեռք Է բերվում յուրաքանչյուր աշխատակցի ջանքերով ու փորձով:

Վարկանիշի երկրորդ տեղում Singapore Airlines-ն Է, երրորդում՝ Cathay Pacific Airways-ը: Աշխարհի 100 լավագույն ավիափոխադրողների ցուցակում ռուսական ավիաընկերություններից տեղ են գտել «ԱԷրոֆլոտ»-ը, որն զբաղեցրել Է 46-րդ հորիզոնականը, եւ «ՏրանսաԷրո»-ն՝ 56-րդը:

Թոփ տասի հաջորդ տեղերն զբաղեցրել են՝ Turkish Airlines-ը, Emirates-ը, Etihad Airways-ը, ANA All Nippon Airways-ը, Garuda Indonesia-ն, EVA Air-ը, Qantas Airways-ը:

Skytrax-ը լավագույն բիզնես-կարգի ավիաընկերություն Է ճանաչել Singapore Airlines-ը, լավագույն լոուքոստեր Է դարձել AirAsia-ն. Garuda Indonesia-ն աչքի Է ընկել օդաչուների լավագույն անձնակազմով, իսկ Emirates-ը լավագույնն Է ճանաչվել ինքնաթիռում սպասարկման առումով:

Skytrax World Airline Awards-ը գլխավոր մրցանակն Է համարվում ավիափոխադրումների բնագավառում: Հարցումն ընդգրկում Է 160-ից ավելի երկրների ներկայացուցիչների: Ընդամենը դրան ամեն տարի մասնակցում Է մինչեւ 20 միլիոն մարդ:

Հայերեն English Русский

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ