Մայքլ Դուգլասը դարձել Է հրեական միջազգային մրցանակի դափնեկիր եւ կստանա մեկ միլիոն դոլար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի աշխարհահռչակ դերասան, կրկնակի օսկարակիր Մայքլ Դուգլասը դարձել Է մեկ միլիոն դոլարի հասնող Genesis Prize հրեական միջազգային մրցանակի դափնեկիր, որը սահմանվել Է հրեա ժողովրդի ամենաականավոր ներկայացուցիչների պարգեւատրման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Ռուսաստանի հրեական կոնգրեսի մամուլի ծառայության ղեկավար Միխայիլ Սավինը:

Պարգեւատրման հանդիսավոր արարողությանը, որը հունիսի 18-ին տեղի կունենա «Տեատրոն Երուշալաիմ»-ի դահլիճում, կմասնակցեն Կնեսետի պատգամավորներ, հրեական առաջատար կազմակերպությունների ղեկավարներ, խոշոր բարեգործներ:

Մայքլ Դուգլասն ունի հրեական ծագում. նրա հոր ծնողները՝ Գերշլ եւ Բրայնա Դանիելովիչները, 1908 թվականին ԱՄՆ են տարագրվել Մոգիլյովի նահանգից: Վերջին տարիներին, երբ Քետրին Զետա Ջոնսի հետ ամուսնությունից նրա որդին՝ Դիլան Դուգլասը, տարվեց հրեականությամբ, Մայքլ Դուգլասն սկսել Է ակտիվորեն մասնակցել հրեական կյանքին եւ բարեգործությանը: Ամբողջ մրցանակը նա մտադիր Է նվիրաբերել բարեգործական նպատակների:

Դուգլասը դարձել Է պատմության մեջ Genesis Prize մրցանակի երկրորդ դափնեկիրը: Անցյալ տարի, երբ այն շնորհվում Էր առաջին անգամ, դրան արժանացել Է Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը:

Հայերեն English Русский

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը