Խճանկար

ԱՄՆ-ում 10-դոլարանոց թղթադրամի վրա առաջին անգամ կնոջ դեմք է պատկերվելու

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում 10-դոլարանոց թղթադրամի վրա առաջին անգամ կնոջ դեմք է պատկերվելու

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան 10-դոլարանոց թղթադրամի վրա կին է պատկերվելու: Թե հատկապես ով կարժանանա այդ պատվին, ԱՄՆ-ի քաղաքացիներն իրենք են որոշելու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել է երկրի ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն:

«Այն պահից, երբ շրջանառության մեջ դրվեցին առաջին թղթադրամները, մենք միայն մի քանի անգամ ենք փոխել դեմքերը մեր թղթադրամների վրա, եւ ես հպարտ եմ, որ նոր «տասանոցերը» կդառնան առաջինը, որոնց վրա վերջին ավելի քան հարյուր տարվա ընթացքում առաջին անգամ կպատկերվի կնոջ դեմք»,- ասել է նա: Լյուն ճշտել է, որ այդ թղթադրամները կթողարկվեն 2020 թվականին՝ ԱՄՆ-ի Սահմանադրության 19-րդ ուղղման ընդունման հարյուրամյակի տարում, որը քվեարկելու իրավունք է տալիս կանանց:

Թե ով կհայտնվի թղթադրամի վրա, հայտնի կդառնա միայն տարեվերջին: Նախարարի խոսքով՝ ամերիկացիներն իրենք պետք է առաջարկեն նրան, ով իրենով մարմնավորում է ժողովրդավարությունը երկրում: «Մենք բոլորին հրավիրում ենք մտնել մեր կայք եւ միանալ քննարկմանը»,- ասել է գերատեսչության ղեկավարը:

Այսօրվա դրությամբ 10 դոլար անվանական արժեքով թղթադրամի վրա պատկերված է ԱՄՆ-ի ֆինանսների առաջին նախարար Ալեքսանդր Համլիթոնը, որն այդ պաշտոնն զբաղեցրել է նախագահ Ջորջ Վաշինգտոնի օրոք, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում