Մարզային

Գյումրիում այս տարի մանկապարտեզին հրաժեշտ տվեց 827 սան

2 րոպեի ընթերցում

Գյումրիում այս տարի մանկապարտեզին հրաժեշտ տվեց 827 սան

ԳՅՈՒՄՐԻ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հունիսի 17-ին տեղի ունեցավ «Հրաժեշտ մանկապարտեզին» միջոցառումը: Միջոցառմանը մասնակցում էին քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր մանկապարտեզների ավարտական խմբերի երեխաները:

Արդեն ավանդույթ դարձած ամենամյա միջոցառմանը մեծ ոգևորությամբ նախապատրաստվել էին ինչպես նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցները, այնպես էլ փոքրիկներն ու նրանց ծնողները: Գյումրու 24 նախադպրոցական ուսումնական հաստատությունների 827 սաներ հայկական ժողովրդական« ժամանակակից ու դասական երգ-երաժշտության ներքո ներկայացրեցին իրենց պարային համարները:

Քաղաքապետ Սամվել Բալասանյանը շնորհավորեց երեխաներին, դաստիարակներին և ծնողներին՝ կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով նախադպրոցական կրթության դերը երեխաների համար` միաժամանակ բարի երթ մաղթելով փոքրիկներին կյանքի նոր փուլում: «Սա նախադպրոցականների համար առաջին մեծ հանդիսությունն է, և յուրաքանչյուրի պարտքն է անել այնպես, որ օրը լինի տպավորիչ ու հիշարժան»,- նշեց քաղաքապետը: Ինչպես անցած տարի, այս տարի ևս մանկապարտեզները ջանք ու երևակայություն չէին խնայել ներկայանալու առավել հետաքրքիր հանդերձանքով ու համարներով:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում