Մարզային

Սեւանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

1 րոպեի ընթերցում

Սեւանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

ԳԱՎԱՌ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած այս տարվա հունիսի սկզբից ոռոգման եւ էներգետիկ նպատակներով իրականացվող ջրբացթողումներին` Սեւանա լճի մակարդակը նախորդ շաբաթվա համեմատ բարձրացել է եւս երկու, նախորդ տարվա հունիսի 16-ի համեմատ` չորս սանտիմետրով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, 2015 թվականի հունիսի 16-ին Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 58 սանտիմետր բարձրության վրա:

Սեւանա լճից արդեն բաց է թողնվել 22 միլիոն 637 հազար խորանարդ մետր ջուր, իսկ «Արփա-Սեւան» թունելային ջրատարով լիճ է տեղափոխվել 75 միլիոն 718 հազար խորանարդ մետր ջուր:

ԽոսրովԽլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում