Խճանկար

ԱՄԷ-ում բանտային պատիժ են սահմանել Համացանցում հայհոյելու համար

1 րոպեի ընթերցում

ԱՄԷ-ում բանտային պատիժ են սահմանել Համացանցում հայհոյելու համար

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) իշխանությունները խիստ պատիժներ են սահմանել այն մարդկանց համար, ովքեր հայհոյում են Համացանցում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mirror-ին:

Այսուհետեւ Համացանցում վիրավորանքը հավասարեցվում Է կիբեռհանցագործություններին: ԱՄԷ-ի քաղաքացիներին դրա համար սպառնում Է պատիժ բանտարկության տեսքով եւ մինչեւ 250 հազար դիրխամ (շուրջ 67 հազար դոլար) դրամական տուգանք, իսկ օտարերկրացիներին կարող են վտարել երկրից:

Նոր օրենքի առջին զոհն Է դարձել Էմիրությունների այն քաղաքացին, որը գործընկերոջը «վիրավորական խոսքեր» Է ուղարկել WhatsApp հավելվածով: Նախապես դատարանը նրան դատապարտել Է 780 դոլար տուգանքի, բայց Աբու Դաբիի Գերագույն դատարանը չեղյալ Է հայտարարել այդ պատիժը՝ որպես չափազանց մեղմ: Այժմ նրա գործով կնշանակեն նոր դատաքննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում