Խճանկար

Երկրին Է մոտենում Իկարիոս աստղակերպը

1 րոպեի ընթերցում

Երկրին Է մոտենում Իկարիոս աստղակերպը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իկարիոս աստղակերպը հունիսի 16-ին Երկրին կմոտենա ռեկորդային մոտ հեռավորությամբ: Այն սպառնալիք չի ներկայացնի մոլորակի համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է NASA-ն:

Սպասվում Է, որ Երկրի հետ Իկարիոսի մերձեցումը տեղի կունենա համաշխարհային ժամանակով ժամը 15:39-ին (Երեւանի ժամանակով 19:39-ին): Մոլորակից հեռավորությունը կկազմի ութ միլիոն կիլոմետր. դա 21 անգամ ավելի Է Երկրի եւ Լուսնի միջեւ ընկած հեռավորությունից:

Իկարիոս աստղակերպը Երկրին Է մոտենում յուրաքանչյուր 9, 19 եւ 38 տարին մեկ: Երկրին Իկարիոսի հաջորդ ռեկորդային մերձեցումը տեղի կունենա, ինչպես սպասվում Է, 2090 թվականի հունիսի 14-ին, երբ մոլորակի եւ աստղակերպի միջեւ հեռավորությունը կկազմի 6,5 միլիոն կիլոմետր՝ Երկրի եւ նրա արբանյակի միջեւ ընկած 17 հեռավորություն:

Իկարիոս աստղակերպը դասվում Է ապոլոնների խմբին: Այն 1949 թվականին հայտնաբերել Է գերմանացի աստղագետ Վալտեր Բաադեն ԱՄՆ-ի Փալոմարի աստղադիտարանում, եւ հայտնաբերված առաջին երկրամերձ օբյեկտներից մեկն Է: Աստղակերպի տրամագիծը հասնում Է շուրջ մեկ կիլոմետրի, այն շարժվում Է խիստ ձգված ուղեծրով:

Լուսանկարը` AndrewBuck / Wikipedia

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում