Վրաստանի փոխվարչապետը Թբիլիսիում ջրհեղեղից վնասը գնահատել Է 45 մլն դոլար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում ջրհեղեղից վնասի չափը կհասնի 100 մլն լարիի (մոտավորապես 45 մլն դոլար): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել Է հանրապետության փոխվարչապետ եւ Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ավելի վաղ տարերքի պատճառած վնասի չափը գնահատել Էր 40 մլն լարի (շուրջ 18 մլն դոլար): Սակայն նախօրյակին ֆինանսների նախարար Նոդար Խադուրին հայտարարեց, որ վնասը «զգալիորեն ավելի մեծ կլինի» հայտարարված գումարից:

«Խոսքը մի քանի տասնյակ, եթե ոչ հարյուր, միլիոնի մասին Է… պետք Է ստեղծվի հանձնաժողով, որը կգնահատի վնասը»,-ասել Է Կալաձեն:

Վրաստանն արդեն օգնության համար դիմել Է արտասահմանյան երկրների եւ դոնոր կազմակերպությունների օգնությանը, որոնց ներկայացուցիչներն անձամբ ծանոթացել են ջրհեղեղի հետեւանքներին:

Թբիլիսիում ջրհեղեղը տեղի Է ունեցել հունիսի լույս 14-ի գիշերը: Ըստ վերջին տվյալների՝ զոհվել Է 15 մարդ, եւս յոթն անհայտ կորած են համարվում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն English Русский

Ճապոնիայում տեղի է ունեցել ԱՄՆ ատոմային ռմբակոծության կորեացի զոհերի հիշատակին նվիրված արարողություն

Հութիները հայտարարել են Կարմիր ծովում սաուդյան լցանավի վրա գրոհի մասին

Գիտնականներն առաջարկել են կրկնակի կրճատել Երկիր մոլորակի բնակչությունը

ՊԵԿ-ը ներկայացրել է էլեկտրամոբիլների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը

SpaceX հրթիռի մի հատված, ամենայն հավանականությամբ, բախվել է Լուսնին

Թրամփի գոլֆի ակումբի մոտ նրա ժամանումից առաջ զինված տղամարդու են ձերբակալել

Սոցիալական ցանցերում բնակարանների վարձակալության անվան տակ կատարվում են խարդախություններ. Կիբեռոստիկանություն

Դանուբի մակարդակն այնքան է իջել, որ սկսել են երևալ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գետում խորտակված նավերը

Հայաստանն ու ԱՄՆ-ն շահագրգռված են ԹՐԻՓՓ նախագծի՝ գետնի վրա սեղմ ժամկետներում իրականացման հարցում

Արագածոտնի մարզի դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 5 քրվարույթ