Քիմ Քարդաշյանը մասնակցել է իր հոր հիշատակին նվիրված միջոցառմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հեռուստաշոուի աստղ Քիմ Քարդաշյանի հոր՝ Ռոբերտ Քարդաշյանին նվիրված հարգանքի տուրքի միջոցառումն առիթ է հանդիսացել, որպեսզի Daily Mail-ը Քարդաշյաններին ու Հայաստանին նվիրված ծավալուն հոդված հրապարակի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով dailymail.co.uk կայքը, «The Armenian Bar Association» կազմակերպությունը հարգել է Քիմ Քարդաշյանի երջանկահիշտակ հորը` Ռոբերտ Քարդաշյանին, ով մահացել է 2003 թվականին քաղցկեղից:

Քիմը և իր քույր Քորթնին՝ իրենց զարմուհիների հետ մասնակցել են միջոցառմանը: Քիմն «Ինստագրամ»-ի իր էջում հրապարակել է միջոցառման լուսանկարներից և գրել. «Շնորհակալ եմ «The Armenian Bar Association»-ին՝ իմ հոր հիշատակը հարգելու համար»: Քիմի հրապարակած մեկ այլ նկարում պատկերված են միջոցառման մասնակից Քարդաշյանններն ու իրենց զարմուհիները:

Asbarez.com-ն էլ տեղեկացրել է, որ երեկոյի ընթացքում հատուկ մրցանակ է շնորհվել Ռոբերտ Քարդաշյանին` սահմանադրական իրավունքի համար պայքարում ունեցած ավանդի համար:

«Armenian Bar Board»-ի անդամներ Ջերարդ Վ. Քասաբյանը և Վաննա Կիթսինյանը նշել են, որ իրենց համար պատիվ է ողջունել Քարդաշյան ընտանիքի անդամներին, և շնորհակալություն են հայտնել նրանց՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերի համար:

Daily Mail-ը նաև նշել է, որ Քիմն ու Քլոեն ապրիլին այցելել են Հայաստան՝ իրենց հայկական արմատներին ծանոթանալու համար, հանդիպել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Պարբերականը նաև անդրադարձել է Հայոց ցեղասպանության տարելիցին, ինչպես նաև այն փաստին, որ Քարդաշյաններն այցելել են ցեղասպանության հուշահամալիր և Հայաստանի ազգային արխիվ:

Հայերեն Русский

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար

ԱՄՆ-ի հարվածներն իրանական նավերին հանգեցնում են լարվածության սրման. Իրանի ԱԳՆ

ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Սարգիս Խանդանյան

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP