Airbus-ը եւ Boeing-ը ռեկորդային քանակով ինքնաթիռների արտադրություն են խոստացել առաջիկա 20 տարում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Airbus-ն ամերիկյան իր մրցակցից՝ Boeing-ից, անմիջապես հետո կբարելավի առաջիկա 20 տարում իր ինքնաթիռների մատակարարումների կանխատեսումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, եվրոպական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ֆաբրիսը հայտարարել Է Լե Բուրժեում կայացած գիտաժողովում:

Այդ ժամանակաշրջանում Airbus-ը պլանավորում Է գնորդներին ուղարկել 32,6 հազար օդանավ՝ ավելի վաղ սպասվող 31 հազար 358-ի դիմաց: Ընկերությունը նոր կանխատեսումը պլանավորում Է հրապարակել աշխարհի խոշորագույն ավիասալոնի աշխատանքի առաջին օրը, որը հունիսի 15-21-ին անցկացվելու Է Փարիզի Լե Բուրժե արվարձանում:

Airbus-ի ղեկավարը նաեւ ասել Է, որ А320-ի պահանջարկը բարձր Է մնում: Այդ կապակցությամբ ընկերությունը պլանավորում Է այդ մոդելի ինքնաթիռների թողարկումը ներկայիս ամսական 42-ի համեմատությամբ հասցնել 50-ի, ինչպես նաեւ որոշում ընդունել այս տարի արտադրության հետագա ընդլայնման մասին:

Հունիսի 11-ին Boeing-ը հաղորդել Է, որ առաջիկայում ավիափոխադրումների աճը կօժանդակի ռեկորդային ծավալներով ինքնաթիռների արտադրությանը: Հաջորդ 20 տարիներին ընկերությունը պլանավորում Է մատակարարել 5,6 տրլն դոլար գումարի 38 հազարից ավելի ինքնաթիռներ՝ ավելի վաղ կանխատեսված 5,2 տրլն դոլար արժեքով մոտավորապես 37 հազար ինքնաթիռների փոխարեն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Լուսանկարը` imgarcade.com

Հայերեն Русский

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին