Շոու բիզնես

Քիմ Քարդաշյանն արձագանքել է իր ապագա երեխայի անվան շուրջ ասեկոսեներին

1 րոպեի ընթերցում

Քիմ Քարդաշյանն արձագանքել է իր ապագա երեխայի անվան շուրջ ասեկոսեներին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հեռուստաշոուի աստղ Քիմ Քարդաշյանն արձագանքել է իր ապագա երեխայի անվան շուրջ տարածված ասեկոսեներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով justjared.com կայքը, նա ընդգծել է, որ իրեն դուր չի գալիս Սաութ Ուեսթ անունը:

«Նորթ անունն ավելի լավ ուղղություն ունի: Ես այսպես չեմ անի: Ես չեմ կարծում, որ մենք հակառակ ուղղությամբ կգնանք: Բոլորն ամենուր տարածում են, որ երեխայի անունը Սաութ է լինելու, և ես կարծում եմ, որ դա հիմար միտք է։ Ամենահիմար բանը երբևէ՝ և պարզապես անհեթեթ»,- նշել է նա:

Քիմը նաև պատասխանել է երեխայի սեռին առնչվող հարցերին: «Երեխայի սեռը նույնպես դեռ ոչ մեկին չենք ասել։ Ես լսել եմ, որ երկվորյակ որդիներ ենք ունենալու: Լսել եմ, որ երեխան իմը չէ։ Ես շատ բան եմ լսել, և այդ տեղեկությունների մեծ մասը ճիշտ չէ»,- ասել է Քիմ Քարդաշյանը։

Նրա առաջին երեխայի անունը Նորթ Ուեսթ է: Նորթ նշանակում է հյուսիս, Ուեսթ՝ արևմուտք: Սաութ Ուեսթի դեպքում թարգմանությունը հետևյալն է՝ Սաութ նշանակում է հարավ, Ուեսթ՝ արևմուտք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում