ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մատիլդա կատուն, որն Այլմոլորակային անունն Է ստացել աչքերի հազվագյուտ հիվանդության պատճառով, դարձել Է Instagram-ի աստղը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mirror-ին, երկու ամսից Էլ պակաս ժամանակամիջոցում Instagram-ում կենդանու ակաունտին բաժանորդագրվել Է ավելի քան 30 հազար մարդ:
Մատիլդայի արտասովոր տեսքի պատճառ Է դարձել հազվագյուտ բնածին հիվանդությունը՝ ակնաբյուրեղի խեղումը: Դրա պատճառով կատուն կորցրել Է տեսողությունը, իսկ հետագայում, հավանաբար, նա աչքերի լիակատար հեռացման վիրահատություն կտանի: Թե որ երկրում Է ապրում Մատիլդան, չի ճշտվում:
Հունիսի 10-ին Մատիլդայի տերերը GoFundMe քրաուդֆանդինգյան հարթակում միջոցների հանգանակության արշավ են սկսել կենդանուն վիրահատության նախապատրաստելու համար: Պահանջվող 2,5 հազար դոլարը տերերին հաջողվել Է հավաքել չորս օրում:
Իրենց կայքում կենդանու տերերը ճշտել են, որ ոչ մի պարագայում չեն պատրաստվում հրաժարվել կատվից:
Լուսանկարը` aliencatmatilda / instagram