Մարզային

Անասունների արոտի շրջանն սկսվել է նաեւ բարձրլեռնային արոտավայրերում

1 րոպեի ընթերցում

Անասունների արոտի շրջանն սկսվել է նաեւ բարձրլեռնային  արոտավայրերում

ԳԱՎԱՌ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի անասնապահական տնտեսությունները հունիսի առաջին կեսի դրությամբ վերջնականապես արոտի են դուրս բերել խոշոր ու մանր եղջերավորների նախիրներն ու հոտերը` բարձրանալով նաեւ լեռնային կամ բարձրլեռնային արոտավայրեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, մարզի տնտեսություններում պահվող շուրջ 121 հազար խոշոր եւ 111 հազար մանր եղջերավոր անասունները արոտի են դուրս բերվել 15-20 օր ուշացումով` կապված գարնան ամիսներին տեղացած ձյան եւ համեմատաբար ցուրտ եղանակի հետ: Եթե մարզի ցածրադիր գոտիներում անասունների արոտ դուրս գալը սկսվել է մայիսի առաջին տասնօրյակից, ապա լեռնային կամ բարձրլեռնային գոտիներում այն տեղի է ունեցել մայիսի վերջերին եւ հունիսի սկզբներին: Անասուններն արոտի են դուրս բերվել առողջ վիճակում, անասնահամաճարակների դեմ բոլոր նախատեսված պատվաստումները ստացած: Գրեթե ամբողջությամբ եւ առողջ վիճակում է ընթացել նաեւ խոշորի եւ մանրի ծնի շրջանը:

ԽոսրովԽլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում