Մարզային

Գեղարքունիքի մարզի երկրագործներն անհանգստացած են շարունակվող երաշտի վտանգից

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի երկրագործներն անհանգստացած են  շարունակվող երաշտի վտանգից

ԳԱՎԱՌ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի տնտեսություններին մտավախություն է պատճառում տասն օրից ավելի շարունակվող անանձրեւ եղանակը, ինչի հետուանքով դանդաղում կամ վտանգվում է ինչպես գարնանացան գարու, այնպես էլ աշնանացան ցորենի հետագա աճն ու զարգացումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, վիճակն առավել անհանգստացնող է գարնանացան գարու եւ ցորենի արտերում, որոնք կազմում են 24 442 հեկտար:

«Եթե աշնանացան ցորենի արտերը որոշակիորեն դիմանում են չոր եղանակին, ապա նույնը չի կարելի ասել գարնանացան հացաբույսերի ցանքերի մասին, որոնց աճը գրեթե կանգ էառել, նորածիլ արտերը դժվար թե կարողանան դիմակայել սպասվող երաշտի պայմաններին: Երկրագործներն անհամբեր սպասում են անձրեւների, որոնք շարունակում են համառորեն ուշանալ»,-նշեց գյուղվարչության պետը: Որտեղ արտերը ոռոգվելու հնարավորություն ունեն, այս օրերին փրկվում են երաշտի վտանգից, իսկ մնացած ցանքերը, որոնք մեծ մասամբ անջրդի են, մնում են պապակ:

ԽոսրովԽլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում