Մարզային

Նորաբակում խմելու ջրատարի ներքին ցանցի եւ ջրահավաք ավազանների կառուցման խիստ կարիք է զգացվում

1 րոպեի ընթերցում

Նորաբակում  խմելու ջրատարի ներքին ցանցի եւ ջրահավաք ավազանների կառուցման  խիստ կարիք է զգացվում

ԳԱՎԱՌ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղում բնակիչները բարձրացրել են խմելու ջրի հիմնախնդիրը, որն արդեն տեղում ուսումնասիրել է մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խումբը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց աշխատանքային խմբի անդամ, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Դերենիկ Հովհաննիսյանը, Նորաբակի տարածքում, գյուղից մինչեւ 3 կիլոմետր հեռավորությամբ առկա են տասնյակից ավելի աղբյուրներ, որոնց ընդհանուր հզորությունն անցնում է վայրկյանում 30-40 լիտրը:

«Նորաբակի 105 տնտեսությունների խմելու ջրի եւ անասնագլխաքանակը ջրելու համար բավարար կլինի 4 լ /վրկ հզորությունը: Բայց կանոնավոր ջրամատակարարում ապահովելու համար Նորաբակը կարիք ունի ջրահավաք ավազանի, օրվա կարգավորիչ ջրամբարի եւ ներքին ցանցի կառուցման, որոնց ընդհանուր գումարի ծախսման հետ կապված հաշվարկներն օրերի ընթացքում կներկայացնենք մարզպետին»,-նշեց քաղաքաշինության վարչության պետը:

Իսկ առայժմ նորաբակցիները շարունակում են իրենց կարիքների համար ջուր կրել տարբեր հեռավորությամբ գտնվող աղբյուրների ծորակներից:

ԽոսրովԽլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում