Մարզային

Նոր Էրքեջը նշեց իր հիմնադրման 15 եւ Շահումյանի անկման 23-ամյակը

2 րոպեի ընթերցում

Նոր Էրքեջը նշեց իր հիմնադրման 15  եւ Շահումյանի անկման 23-ամյակը

ԳԱՎԱՌ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղում հանդիսավորությամբ նշվեց գյուղի հիմնադրման եւ Շահումյանի անկման ու հայ բնակչության բռնագաղթի 23-ամյակը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի Ավազան գյուղի հիմնական դպրոցի տնօրեն, Էրքեջ գյուղի բնակիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Լալայանը, ԼՂՀ Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղը, ինչպես նախորդ տարում, իր շուրջն էր համախմբել Երեւանում, Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում եւ ԼՂՀ Շահումյանի շրջանի այլ գյուղերում բնակվող էրքեջցի հինգ տասնյակ ընտանիքիների: Իրենց դարավոր բնօրրանը կորցրած էրքեջցիները հավաքվեցին մեկ տարի առաջ Նոր Էրքեջում, խոնարհվեցին, ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին հայրենի գյուղի ու Արցախի սահմանները պաշտպանելիս նահատակված էրքեջցիների հիշատակը հավերժացնող խաչքարին, ապա հացի սեղանի շուրջ հիշեցին իրենց բնօրրանը, նրա մարդկանց, հերոսներին, խոսեցին առօրյա խնդիրներից ու հոգսերից:

«Ամեն տարվա հունիսյան այս օրը բոլոր էրքեջցիներին հավաքում ու համախմբում է իր շուրջ` առնելու Էրքեջի կարոտը, հիշատակելու մեր կորուստները, հետաքրքրվելու միմյանց առօրյա կյանքով ու ճակատագրով: 15 տարի է, ինչ հիմնադրվել է Նոր Էրքեջը, բայց մեր սրտում միշտ Հին Էրքեջն է, որը դեռ իր զավակներին սպասում է գերու կարգավիճակում»,-նշեց Սարգիս Լալայանը : Նոր Էրքեջը հիմնադրել է Հին Էրքեջի բնակիչ, Արցախյան ազատամարտի մասնակից, այժմ նույն գյուղի գյուղապետ Արա Հովհաննիսյանը, ում նախաձեռնությամբ էլ ամեն տարվա հունիսին այստեղ հավաքվում են էրքեջցիները:

ԽոսրովԽլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում