Մարզային

Գեղարքունիքի մարզում ցանքի տակ է 79 հազար 560 հեկտար վարելահող

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում ցանքի տակ է 79 հազար 560 հեկտար վարելահող

ԳԱՎԱՌ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում հունիսի առաջին կեսի դրությամբ ավարտվել է գարնանացան հացաբույսերի եւ կարտոֆիլի, հատիկաընդեղենի, ճակնդեղի ցանքը, կաղամբի սածիլումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, մարզում ցանքի տակ է 79 հազար 560 հեկտար վարելահող, որից 20703-ը կազմում են աշնանացան ցորենի, 21748 հեկտարը` գարնանացան գարու, 15000 հեկտարը` կերային մշակաբույսերի, 14880 հեկտարը` կարտոֆիլի, 2694 հեկտարը` գարնանացան ցորենի, 2122 հեկտարը` կաղամբի, 1488 հեկտարը` հատապտուղների, 56 հեկտարը` հատիկընդեղենի, 532 հեկտարը` այլ հացահատիկի, 332 հեկտարը` բանջարաբոստանային այլ մշակաբույսերի ցանքերը: Նույն աղբյուրի համաձայն` նախորդ տարվա համեմատ այս տարի Գեղարքունիքում մշակվող վարելահողերի տարածքն ավելացել է 1756 հեկտարով:

ԽոսրովԽլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում