Խճանկար

Նյու Յորքում երեք միլիոն մարդ Է դուրս եկել դիտելու պուերտոռիկյան շքերթը

1 րոպեի ընթերցում

Նյու Յորքում երեք միլիոն մարդ Է դուրս եկել դիտելու  պուերտոռիկյան շքերթը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում՝ Մանհեթենի կենտրոնի Հինգերորդ ավենյուում, տեղի Է ունենում ամենամյա պուերտոռիկյան շքերթը: Սպասվում Է, որ ընդհանուր առմամբ շքերթը դիտելու դուրս կգա շուրջ երեք միլիոն մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Այս տարի շքերթը գլխավորում Է Պուրտո Ռիկոյի նահանգապետը:

Շքերթին նաեւ մասնակցում Է Նյու Յորքի կաթոլիկ կարդինալ Թիմոթի Դոլանը, որը շքերթի սկսվելուց առաջ կանչում Էր. «Ալիլուիա՜: Bienvenidos a todos (Բարի գալուստ բոլորի՜ն)», ինչպես նաեւ օրհնում Էր հավաքվածներին:

ԱՄՆ-ի մայրցամաքային մասում բնակվում Է ծագումով պուերտոռիկացի շուրջ 5 միլիոն մարդ: Բուն կղզու բնակչությունը հասնում Է 3,7 միլիոնի:

Լուսանկարը` AP

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում