Խճանկար

Ամերիկուհին հրաժարվել Է մակույկով Խաղաղ օվկիանոսը միայնակ կտրել-անցնելու փորձից

2 րոպեի ընթերցում

Ամերիկուհին հրաժարվել Է մակույկով Խաղաղ օվկիանոսը միայնակ կտրել-անցնելու փորձից

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի քաղաքացուհի Սոնյա Բաումշտայնը հրաժարվել Է թիամակույկով միայնակ նավարկություն իրականացնելու եւ պատմության մեջ Խաղաղ օվկիանոսը կտած-անցած առաջին կինը դառնալու փորձից այն բանից հետո, երբ հայտնվել Է ծանր եղանակային պայմաններում եւ Ճապոնիայի ափերի մոտ կորցրել Է նավի կառավարման համար անհրաժեշտ սարքավորանքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հունիսի սկզբին Բաումշտայնը մեկնել Էր Ճապոնիայի Տյոսի նավահանգստից՝ սկսելով իր ճանապարհորդությունը, որը պետք Է տեւեր չորսից մինչեւ վեց ամիս եւ ավարտվեր Միացյալ Նահանգների Սան Ֆրանցիսկո քաղաքում: Երեսնամյա Բաումշտայնը պետք Է թիամակույկով հաղթահարեր շուրջ 9650 կիլոմետր:

Reuters գործակալության տեղեկատվությամբ՝ Ճապոնիայի առափնյա պահպանությունը Բաումշտայնին փրկել Է ճանապարհորդությունն սկսվելուց մեկ շաբաթ անց: Նավարկության առաջին յոթ օրերին կինը կորցրել Է լողուն խարիսխը, որը խիստ անհրաժեշտ Է նավակի կառավարման համար: Ճանապարհորդության շարունակմանը նաեւ խանգարել են սաստիկ քամիները:

Ավելի վաղ 16 հոգի փորձել են նման կերպ կտրել-անցնել Խաղաղ օվկիանոսը, բայց սոսկ երկու տղամարդու Է հաջողվել ավարտել իրենց ճանապարհորդությունը, նրանք երկուսն Էլ Ֆրանսիայի քաղաքացիներ են. Ժերար դ’Աբովիլը թիամակույկով Խաղաղ օվկիանոսը կտրել-անցել Է 1991 թվականին, իսկ Էմանուել Կուադրեն՝ 2005 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AP

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում