ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան հեռուստաշոուի աստղ Քիմ Քարդաշյանը նոր լուսանկարներ է հրապարակել 2015 թվականի ապրիլին Երուսաղեմ կատարած այցի և տեղի հայկական Սուրբ Հակոբյանց եկեղեցում դստեր` Նորթ Ուեսթի մկրտության արարողության վերաբերյալ: «Նորթին Երուսաղեմի հայկական եկեղեցում մկրտելը, փորիկում կրելով մեր նոր երեխային, այնքան առանձնահատուկ էր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ Facebook սոցիալական ցանցում գրել է Քարդաշյանը:
Իր հրապարակած լուսանկարներից մյուսում Քիմը նշել է, որ լուսանկարներն արված է հենց այն վայրում, որտեղ սուրբ Մարիամը լվաց Հիսուսին նրա խաչելությունից հետո:
Քիմ Քարդաշյանն իր զարմիկների և քույրերի հետ հունիսի 14-ին այցելել է նաև Լոս Անջելեսի Հայ իրավաբանների միություն (Armenian Bar Association), որտեղ հարգանքի տուրք է մտուցվել նրա հոր` Ռոբերտ Քարդաշյանի հիշատակին:
Լուսանկարները` Քիմ Քարդաշյանի ֆեյսբուքյան էջից