Մարզային

Արտաշատցի սամբիստը Գառնիկ Հովհաննիսյանի հուշամրցաշարում զբաղեցրել է երրորդ տեղը

1 րոպեի ընթերցում

Արտաշատցի սամբիստը Գառնիկ Հովհաննիսյանի հուշամրցաշարում զբաղեցրել է երրորդ տեղը

ԱՐՏԱՇԱՏ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում հունիսի 14-ին անցկացված սամբոյի աշխարհի առաջին հայ չեմպիոն Գառնիկ Հովհաննիսյանի 20-րդ հուշամրցաշարում արտաշատցի Կոլյա Կարապետյանը, ով հանդես էր եկել 62 կգ քաշային կարգում, նվաճել է բրոնզե մեդալ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արարատի մարզի մենամարտային մարզաձեւերի ֆեդերացիայի նախագահ, Կ. Կարապետյանի մարզիչ Արթուր Հախումյանցն ասաց, որ երկու տարի առաջ Կարապետյանն այս հուշամրցաշարում նվաճել էր առաջին տեղը: «Սա մտածելու տեղիք է տալիս: Կոլյան պետք է բոլոր ուժերը ներդնի, քրտնաջան աշխատի` կրկին առավելագույն արդյունքի հասնելու եւ առաջին հորիզոնականներ զբաղեցնելու համար»,-ընդգծեց նա:

Հուշամրցաշարում, որին մասնակցում էին 19 տարեկանից բարձր ՀՀ եւ ԼՂՀ 78 ուժեղագույն մարզիկներ, Արարատի մարզը ներկայացրել էին երկու սամբիստ:

Լիլիթ Մաճկալյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում