Մարզային

Ծովագյուղի մանկապարտեզը գործում է անվճար

1 րոպեի ընթերցում

Ծովագյուղի մանկապարտեզը գործում  է անվճար

ԳԱՎԱՌ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի մանկապարտեզի սաների ծնողներն արդեն ազատված են ամսական 5 հազար դրամ վարձավճարի պարտավորությունից, որը կատարում էին երեխաներին տրվող սննդի դիմաց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծովագյուղի գյուղապետ Վահրամ Գեւորգյանը, սկսած այս տարվա մայիսից, մանկապարտեզի սաներն արդեն հաճախելու են անվճար հիմունքներով` ազատվելով նաեւ 5 հազար դրամ վարձավճարից:

«Աշխատավարձի, ջեռուցման, էլեկտրաէներգիայի, մնացած այլ ծախսերը կատարում է գյուղապետարանը: Ավագանու հետ նպատակահարմար գտանք, որ սննդի դիմաց էլ համապատասխան գումար տրամադրվի գյուղապետարանի կողմից, որի համար բավարար միջոցներ գտնված են»,- հավաստեց Վահրամ Գեւորգյանը:

Մանկապարտեզն ունի 130 սան:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում