ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայությունում ժամը 13.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Մարտունի քաղաքի «Ալաշկերտ» հյուրանոցի տանիքից:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարների և ոստիկանների համատեղ ուժերով կանխվել է Կ. Մ.-ի (ծնվ. 1968թ.) ինքնասպանության փորձը: