Ֆրանսիայում «խելացի բիկինի» են ստեղծել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական Spinali Design ստարտապը ներկայացրել Է «խելացի լողազգեստ», որն օգնում Է իր տիրոջը խուսափել արեւայրուկներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Local-ը:

Բիկինիի մեջ ներսարված Է ուլտրամանուշակագույն ճառագայթման հանովի եւ անջրաթափանց տվիչ, որը գրանցում Է օդի ջերմաստիճանը եւ այն համադրում տիրոջ վերաբերյալ տեղեկատվության, մասնավորապես, մաշկի տեսակի հետ: Դրանից հետո լողազգեստը ծանուցում Է ուղարկում այն մասին, որ արեւապաշտպան քսուքից օգտվելու ժամանակն Է: Դա արվում Է հավելվածի օգնությամբ, որը տեղակայված Է տիրոջ սմարթֆոնում:

Լողազգեստի մշակողներն իրենք իրենց ստեղծածը անվանում են «կապակցող բիկինի» (bikini connectռ): Ընկերությունը «խելացի լողազգեստի» ստեղծման մասին հայտարարել Էր դեռ մայիսին, իսկ այն վաճառքի կհանվի այս շաբաթ: Ներկայում հասանելի Է միայն այդ լողազգեստի՝ կանանց համար նախատեսված տարբերակը, իսկ այն կարելի Է ձեռք բերել 149 եվրոյով:

Spinali Design-ի հիմնադիր Մարի Սպինալիի խոսքով՝ նման բիկինի ստեղծելու գաղափարն իր մեջ ծնվել Է այն ժամանակ, երբ ինքը տեսել Է, թե ինչպես Է անծանոթ աղջիկն այրվածքներ ստացել լողափին: «Ես նայեցի նրա վրա եւ մտածեցի՝ ինչու նա ոչ մի միջոց չի օգտագործում, ինչու չի օգտվում քսուքից կամ թաքնվում ստվերում»,-պատմել Է նա:

Հայերեն Русский