Մարզային

Վահանի եւ ճամբարակի բնակիչները թունավորվել են թթի ամանների աղտոտվածության պատճառով

1 րոպեի ընթերցում

Վահանի եւ ճամբարակի բնակիչները թունավորվել են թթի ամանների աղտոտվածության պատճառով

ԳԱՎԱՌ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի եւ Ճամբարակ քաղաքի 55 բնակիչների սննդային թունավորումը, որը տեղի էր ունեցել նախորդ շաբաթ օրը, հիմնականում կապված է եղել թթի տարաների աղտոտվածության հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակի առողջապահության կենտրոնի տնօրեն Արմենակ Մելքումյանը, արդեն ստացվել են ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանման իրականացրած լաբորատոր հետազոտության արդյունքները, համաձայն որոնց` սննդային թունավորման պատճառը եղել է ոչ թե վաճառված թութը, այլ այն տարաները, որոնցում լցված է եղել այն:

«Մեզ դիմած բոլոր 55 քաղաքացիների մոտ էլ ախտորոշված էր նույն սալմոնելոզ աղիքային ինֆեկցիան: Բոլորն ստացել են համապատասխան բուժում եւ միանգամայն առողջ վիճակում դուրս գրվել հիվանդանոցից: Մնում է՝ պատկան մարմիններն իրականացնեն այնպիսի միջոցառումներ, որ միրգն ու բանջարեղենը վաճառվեն մաքուր, լվացված կամ ախտահանված պայմաններում, մաքուր միջավայրում, այլապես նման դեպքերից խուսափելը դժվար կլինի»,- նշեց Արմենակ Մելքումյանը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում