Խճանկար

Ճապոնացի օդաչուն աշխատանքից ազատվել Է թռիչքի ընթացքում սելֆի անելու համար

1 րոպեի ընթերցում

Ճապոնացի օդաչուն աշխատանքից ազատվել Է թռիչքի ընթացքում սելֆի անելու համար

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Japan Airlines «Բոինգ-737»-ի անձնակազմի հրամանատարը աշխատանքից ազատվել Է Սապորոյի օդանավակայանում ինքնաթիռի վերթիռից հետո ստյուարդուհու հետ սելֆի անելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 12-ին հաղորդել Է «Կիոդո» գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ հունիսի 7-ին 47-ամյա օդաչուն սմարթֆոնով 28-ամյա ստյուարդուհու հետ իրեն լուսանկարել Է օդաչուների խցիկում Սապորո-Օսակա չվերթով «Բոինգ»-ի թռիչքից 10 րոպե անց:

Ճապոնիայի տրանսպորտի նախարարությունը Japan Airlines-ին նախազգուշացրել Է, որ օդանավի հրամանատարի գործողությունները, որը լուսանկարվել Է ստյուարդուհու հետ, ավիացիոն հրահանգների խախտում են, քանի որ նա սմարթֆոնով լուսանկարներ Է արել երկրորդ օդաչուի բացակայության ժամանակ եւ շեղվել Է թռիչքի նկատմամբ հսկողություն իրականացնելուց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում