Խճանկար

Ճապոնիայում աճեցրել են աշխարհի ամենախոշոր ելակը

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում աճեցրել են աշխարհի ամենախոշոր ելակը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնացի ֆերմեր Կոյի Նակաոն աճեցրել է 250 գրամ կշռող ելակ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, հատապտուղը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենախոշոր ելակը:

Ֆերմերի խոսքով՝ հսկայական ելակի գաղտնիքը կայանում է նրանում, որ ցրտերի պատճառով հատապտղի մի քանի տեսակներ սերտաճել են և ձևավորվել է մեկ հսկայական հատապտուղ: Նա որոշել է չվաճառել ռեկորդակիր ելակը և այն ուտել ընտանիքի հետ:

Պտուղն ունի 8 սանտիմետր բարձրություն, 12 սմ երկարություն:

Ցուցանիշը գերազանցել է նախորդ ռեկորդը, որը պահպանվել է 32 տարի: Նախորդ ռեկորդը գրանցվել էր Մեծ Բրիտանիայում 1983-ին և կշռել է 231 գրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում