Մարզային

«Կենգուրու- 2015» միջազգային մրցույթում Գեղարքունիքի մարզն ունեցել է 108 մրցանակակիր

2 րոպեի ընթերցում

«Կենգուրու- 2015» միջազգային  մրցույթում Գեղարքունիքի մարզն ունեցել է 108 մրցանակակիր

ԳԱՎԱՌ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաթեմատիկա առարկայի նկատմամբ մեծ հետաքրքրություն առաջացրած «Կենգուրու- 2015» միջազգային մաթեմատիկական միցույթում Գեղարքունիքի մարզի դպրոցների աշակերտները կրկին աչքի են ընկել կայուն գիտելիքներով եւ նոր նվաճումներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Այբ» կրթական հիմնադրամի միջազգային դպրոցական մրցումների ծրագրի ղեկավար Շողիկ Մկրտչյանը, «Կենգուրու -2015» միջազգային մաթեմատիկական մրցույթին Հայաստանից եւ Արցախից մասնակցել է 44 հազար 981 աշակերտ, որից 3 հազար 318-ը` Գեղարքունիքի մարզից: Մրցույթին մասնակել է 1068 դպրոց, որից 87- ը` Գեղարքունիքի մարզից: «Կենգուրու- 2015» միջազգային մաթեմատիկական միցույթի մրցանակաբաշխությունը Գեղարքունիքի մարզում ավարտվեց հունիսի առաջին տասնօրյակի ընթացքում:

Նույն աղբյուրի հավաստմամբ` Գեղարքունիքի մարզից 108 աշակերտ արժանացել են մրցանակների, որոնցից լավագույն արդյունք են արձանագրել 41 աշակերտներ, իսկ հատուկ մրցանակի են արժանացել 67-ը:

Լավագույն արդյունքներ ցույց տված երեխաները արժանացան պատվոգրերի եւ մրցանակների: Անկախ մրցույթի արդյունքներից` բոլոր մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր եւ փոքրիկ հուշանվերներ` գրենական պիտույք, ուսապարկ, խաղալիք եւ այլն: Հավաստագրեր տրվեցին նաեւ մասնակից բոլոր դպրոցներին:

ԽոսրովԽլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում