Հասարակական

Ավտոմեքենան ընկել է Մարմարիկ գետը

1 րոպեի ընթերցում

Ավտոմեքենան ընկել է Մարմարիկ գետը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին ավտոմեքենա է ընկել Մարմարիկ գետը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, այս մասին այնտեղ ահազանգ են ստացել հունիսի 11-ին, ժամը 17.21-ին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` Աղավնաձոր գյուղի բնակիչ, 1970թ. ծնված Գ.Հ.-ն հոսպիտալացվել է Հրազդանի բժշկական կենտրոն: Բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում