Արցախ

ԼՂՀ ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Արայիկ Հարությունյանին

1 րոպեի ընթերցում

ԼՂՀ ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Արայիկ Հարությունյանին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Արայիկ Հարությունյանին` խորհրդարանի վստահության քվեն ստանալու առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, ուղերձում մասնավորապես ասված է.

«Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ եւ կառավարության անդամներին` խորհրդարանի վստահության քվեն ստանալու առթիվ: Համոզված եմ, որ օրենսդիր-գործադիր համագործակցությունն ու կառուցողական երկխոսությունն իրենց ներդրումը կունենան պետական ծրագրերը կյանքի կոչելու գործում: Մաղթում եմ համատեղ արդյունավետ գործունեություն` ի շահ մեր ժողովրդի եւ Արցախի Հանրապետության»:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը հունիսի 11-ին հանավության էր արժանացրել Կառավարության 2015-2017 թթ. գործունեության ծրագիրը: ԱԺ-ի որոշման համար հիմք էր ծառայել այն փաստը 24 ժամվա ընթացքում չէր ներկայացվել Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում