Խճանկար

Միշել Օբաման դարձել Է More հանդեսի հրավիրված խմբագիրը

2 րոպեի ընթերցում

Միշել Օբաման դարձել Է More հանդեսի հրավիրված խմբագիրը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահի կինը՝ Միշել Օբաման, դարձել Է կանանց համար նախատեսված More ամերիկյան հանդեսի ամառային թողարկման հրավիրված խմբագիրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը:

Ընթացիկ տարվա հուլիս-օգոստոսի թողարկումը, որի վրա աշխատել Է Օբաման, ԱՄՆ-ի վաճառասեղաններին կհայտնվի հունիսի 23-ին: Առաջին տիկինը կհայտնվի նաեւ հրատարակության շապիկի վրա:

«Դեռ երբեք առաջին տիկինը հանդես չի եկել հանդեսի հրավիրված խմբագրի դերում»,-գործակալությանը հայտարարել Է More-ի գլխավոր խմբագիր Լեսլի Ջեյն Սեյմուրը:

Նրա խոսքով՝ թողարկումը, որի վրա աշխատել Է Օբաման, արտացոլում Է «աշխարհի նրա տեսլականը»: Այսպես, շատ նյութեր նվիրված են այն թեմաներին, որոնցով զբաղվում Է առաջին տիկինը՝ երեխաների առողջ կենսաձեւը, աջակցությունը զինծառայողների ընտանիքներին, աղջիկների բարձրագույն եւ դպրոցական կրթությունը:

«Մինչեւ վերջին րոպեն նա ընթերցում Էր յուրաքանչյուր Էջը եւ խնդրում Էր ուղղումների մտցնել: Նա պետք Է ամբողջովին հավանություն տար ամեն ինչին»,-ճշտել Է Սեյմուրը:

Հանդեսի թողարկման վրա ԱՄՆ-ի նախագահի կինը աշխատել Է անվճար, հավելել Է More –ի գլխավոր խմբագիրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AP

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում