Հիլարի Քլինթոնը գրանցվել Է Instagram-ում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնի հավակնորդ Հիլարի Քլինթոնը գրանցվել Է Instagram սոցիալական ցանցում: Մեկ օրվանից պակաս ժամանակամիջոցում քաղաքական գործչի ակաունտում գրանցվել Է շուրջ 76 հազար մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս պահին Instagram-ում Քլինթոնի կողմից հրապարակվել Է երեք լուսանկար: Առաջին լուսանկարում, որը վերնագրված Է «Դժվարին ընտրություն», Քլինթոնը պատկերել Է կախիչ, որի վրա կախված են տարբեր գույների մի քանի գործարար կոստյումներ:

Ակաունտի նկարագրությունում քաղաքական գործիչն իրեն համարել Է հոգատար տատիկ եւ հղում Է արել իր նախընտրական արշավի կայքին:

Ապրիլի 12-ին հայտնի Է դարձել, որ Հիլարի Քլինթոնը որոշել Է Դեմոկրատական կուսակցությունից իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար: 2008 թվականին նա արդեն փորձ Է ձեռնարկել մասնակցելու նախագահական մրցարշավին եւ եղել Է պետության գործող ղեկավար Բարաք Օբամայի հիմնական մրցակիցը կուսակցության ներսում: Սակայն այն ժամանակ Օբաման ավելի շատ կողմնակիցներ ունեցավ:

2009-ից մինչեւ 2013 թփականը Քլինթոնը եղել Է ԱՄՆ-ի պետական քարտուղար, 2001-ից մինչեւ 2009 թվականը՝ սենատոր Նյու Յորքի նահանգից, իսկ 1993-ից մինչեւ 2001 թվականը եղել Է երկրի առաջին տիկինը (այդ ժամանակ ԱՄՆ-ի նախագահը նրա ամուսինն Էր՝ Բիլ Քլինթոնը):

2016 թվականի ընտրություններն ԱՄՆ-ում տեղի կունենան նոյեմբերի 8-ին:

Հայերեն Русский

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

ԿԸՀ-ն «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 12 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել

Մանուել Տուլիպան ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն մարզիչ