Խճանկար

Տոկիոն 2015-ի ամենահարմար քաղաքն է ապրելու համար

1 րոպեի ընթերցում

Տոկիոն 2015-ի ամենահարմար քաղաքն է ապրելու համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոն համարվել է ապրելու համար ամենահարմար քաղաքը 2015 թվականին: Ճապոնիայի մայրաքաղաքը գլխավորել է Monocle ամսագրի վարկանիշային աղյուսակը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, աղյուսակը կազմողները հայտարարել են, որ Տոկիոն առաջատար է դարձել կյանքի որակի ուսումնասիրությունից հետո` շնոհրիվ իր հանգստության ու լռության:

Երկրորդ հորիզոնականում է Վիեննան, երրորդում` Բեռլինը, պպա ցանկը շարունակում են Մելբուռնը, Սիդնեյը, Ստոկհոլմը, Վանկուվերը, Հելսինկին և Մյունխենը:

Նախորդ տարվա առաջատարն էր Կոպենհագենը:

Վարկանիշային աղյուսակը կազմելու համար հաշվի են առնվել կենսապայմանները, հանցավորության մակարդակը, առողջության որակը և այլն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում