Խճանկար

Սպիտակ արջերը սովորել են դելֆիններ որսալ եւ դրանց միսը պաշար անել ձյան տակ

1 րոպեի ընթերցում

Սպիտակ արջերը սովորել են դելֆիններ որսալ եւ դրանց միսը պաշար անել ձյան տակ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգացի գիտնականներն առաջին անգամ տեսել են, թե ինչպես են սպիտակ արջերը խժռում չափազանց հեռու դեպի հյուսիս լողացած սպիտակադունչ դելֆիններին, իսկ այնուհետեւ չկերած միսը դնում բնական սառնարանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է New Scientist հրատարակությունը՝ վկայակոչելով Polar Research հանդեսը:

Յոնս Աարսը՝ Նորվեգիայի բեւեռային ինստիտուտից, նման վարվելակերպի առաջին դեպքին հանդիպել Է 2014 թվականի ապրիլին Շպիցբերգեն կղզում: Արջի մոտ գիտնականը հայտնաբերել Է սպիտակամռութ դելֆինների երկու մսեղիք. ավելի վաղ այդ կենդանիների նկատմամբ սպիտակ արջերի հետաքրքրության մասին ոչ ոք չգիտեր: Աարսի կարծիքով՝ գիշատիչը դելֆիններին բռնել Է, երբ դրանք սառցի տակից դուրս են լողացել սառանցք՝ օդ շնչելու (այս կերպ արջերը որսում են փոկերին):

Գիտնականի գալու պահին կենդանին արդեն կերել Էր առաջին դելֆինի մսեղիքը, իսկ երկրորդը որոշել Էր պահել ձյան մեջ: Բնական սառնարանն օգնում Է միսը պահպանել նեխումից. բայց սպիտակ արջերին սովորաբար բնորոշ չԷ սննդի մնացորդներ պահելը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում