Էյնշտեյնի անձնական նամակները կվաճառվեն Կալիֆոռնիայի աճուրդում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարաբերականության տեսության ստեղծողի՝ Ալբերտ Էյնշտեյնի անձնական նամակները հունիսի 11-ին կվաճառվեն Profiles in History աճուրդների տան կողմից Կալիֆոռնիայում կազմակերպվող աճուրդում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նամակները հնարավորություն են տալիս իմանալ, թե ինչի մասին Էր մտածում Էյնշտեյնը, երբ զբաղված չԷր լինում գիտական տեսությունների քննարկմամբ, ինչ խորհուրդներ Էր տալիս երեխաներին, ինչպես Էր հավատում Աստծուն»,-ամերիկյան լրատվամիջոցները մեջբերել են աճուրդների տան հիմնադիր Ջոզեֆ Մադալենայի խոսքը:

Նամակներից մեկում Էյնշտեյնը, օրինակ, որդուն հորդորում ավելի լրջորեն վերաբերվել երկրաչափության ուսումնասիրմանը, մյուսում՝ մխիթարում Է ընկերուհուն, որին հայտնի Է դարձել ամուսնու անհավատարմության մասին:

Մեկ այլ նամակում ֆիզիկոսը հիշում Է մանկության տարիներին ազգականներից մեկի կողմից իրեն նվիրված խաղալիք շոգեքարշի մասին, որն իր մեջ հետաքրքրություն առաջացրեց գիտության նկատմամբ:

Ենթադրվում Է, որ անգլերեն եւ գերմաներեն լեզուներով գրված 27 ձեռագիր եւ տպագիր նամակներից յուրաքանչյուրը կարժենա 5 հազար դոլարից մինչեւ 40 հազար դոլար: Ընդհանուր հասույթը կարող Է կազմել 500 հազար դոլարից մինչեւ 1 միլիոն դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը