Խճանկար

ԱՄՆ-ում 92-ամյա կինը որդեգրել Է իր 76-ամյա զարմուհուն

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում 92-ամյա կինը որդեգրել Է իր 76-ամյա զարմուհուն

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Տեխասի նահանգում 92-ամյա կինը որդեգրել Է 76-ամյա զարմուհուն, որին ավելի քան կես դար խնամել Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ABC ալիքին:

Դալլաս քաղաքի բնակչուհի Մյուրիել Քլեյթոնը հունիսի 9-ին պաշտոնապես դարձել Է իր 76-ամյա զարմուհու՝ Մերի Սմիթի մայրը, պաշտոնական ընթացակարգը տեղի Է ունեցել տեղի դատարանում:

Որդեգրումն ի վերջո պաշտոնապես ձեւակերպել Է երկու կանանց 60 տարի շարունակվող մայր-դուստր կապերը:

Հոր մահից հետո Սմիթը մնացել Էր ծանր հիվանդ մոր խնամքին: Քանի որ նա չԷր կարող ապահովել դստեր պատշաճ խնամքը, փաստորեն նրա ամբողջ հոգսը ստանձնել Է ավագ զարմուհին՝ Քլեյթոնը: Աղջիկը նրա տանը դաստիարակվել Է հարազատ երեխաների հետ մեկտեղ, բայց կինն ամբողջ կյանքում երազում Էր պաշտոնապես ձեւակերպել իր հարաբերությունները հոգեդստեր հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում