Մարզային

Հանձնաժողովներն ուսումնասիրում են Շիրակում կարկուտի ու քամու պատճառած վնասները

2 րոպեի ընթերցում

Հանձնաժողովներն ուսումնասիրում են Շիրակում կարկուտի ու քամու պատճառած վնասները

ԳՅՈՒՄՐԻ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Շիրակի մարզպետի հանձնարարականով ստեղծված հանձնաժողովներն ուսումնասիրում են մարզում կարկուտի ու քամու պատճառած վնասները: Հունիս 9-ին երեկոյան տեղացած կարկուտը, ապա՝ ուժեղ քամին մեծ վնասներ են հասցրել մարզի մի շարք համայքների: Տուժել են ոչ միայն ցանքատարածություններն ու տնամերձ հողամասերը, այլ նաև բնակելի տները, անասնագոմերը, իսկ Մանթաշում նաև անասունները: Տուժած համայնքներում ուսումնասիրություններ կատարելու նպատակով մարզպետարանում ձևավորվել են քաղաքաշինական ու գյուղատնտեսական հանձնաժողովներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: «Երեկոյան տեղացած կարկուտը մարզում բավական մեծ տարածքի է վնաս պատճառել՝ Ողջիից մինչև Աշոցքի տարածաշրջանի գյուղերը՝ մոտ 20 գյուղ: Հիմա կատարում ենք նախնական հաշվարկներ: Սակայն, կարկուտից քիչ անց, արձանագրվեց ուժեղ քամի, որը վնաս հասցրեց արդեն Արթիկի տարածաշրջանի մի շարք համայնքների: Առավոտյան հրավիրված խորհրդակության ժամանակ հանձնարարեցի ստեղծել խմբեր՝ 4 խումբ, որից 2-ը քամու, մյուս 2-ը կարկտահարության վնասների ուսումնասիրության նպատակով»,- նշեց Ֆելիքս Ցոլակյանը՝ փաստելով, որ մարզում կա 56 հակակարկտային կայան, որոնք շատ քիչ են մարզի համար:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում