ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 11-ի գիշերը Երկրի հարավային կիսագնդի բնակիչները կկարողանան դառնալ եզակի իրադարձության վկաներ՝ Լուսնի ստվերը մի քանի ակնթարթ կփակի Ուրանը՝ Արեգակնային համակարգի վերջին հսկա-մոլորակը, ինչին կարելի կլինի հետեւել հեռադիտակի միջոցով կամ գլոբալ ցանցում ուղիղ հեռարձակման ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Slooh աստղադիտարանի մամուլի ծառայությունը:
«Ինչպես Էլ որ անվանենք այդ իրադարձությունը՝ խավարում, ծածկում կամ պարզապես «ներթափանցում կադր», այն ամեն դեպքում շատ կարեւոր իրադարձություն կլինի, երբ Լուսինը փակի այդ խորհրդավոր, կանաչ աշխարհը, որի անունը հաճախ սխալ են արտասանում: Քանի որ այդ մայրամուտը տեսանելի կլինի միայն հարավային կիսագնդում, մենք պայմանավորվել ենք մեր ավստրալացի գործընկերների հետ ուղիղ եթերում այն հեռարձակելու շուրջ»,- հայտարարել Է Բոբ Բերմանը՝ Slooh-ի աշխատակիցներից մեկը:
Բերմանի խոսքով՝ դրա փոխարեն Լուսնի ստվերը Երկրի այլ տարածաշրջանների բնակիչներին կօգնի Ուրանը տեսնելու այն պահին, երբ այն կիսալուսնին կմոտենա նախալուսաբացի ժամերին: Հսկա-մոլորակի մեծ պայծառությունը հանդիսականներին կօգնի այն տեսնելու նույնիսկ հեռադիտակի կամ ոչ մեծ սիրողական աստղադիտակի միջոցով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: