ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի բնակչուհին 102 տարեկանում դարձել է ամենատարեց գիտությունների դոկտորը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, 1938-ին 25-ամյա Ինգեբորգ Զյուլմ-Ռապոպորտը բժշկի օգնական է եղել Համբուրգում գտնվող հրեական հիվանդանոցում, և միաժամանակ գրել է «Դիֆթերիա» թեմայով գիտական աշխատությունը:
Գերմանիայում այն ժամանակ գործող օրենսդրության համաձայն՝ հրեական ծագման պատճառով նրան թույլ չեն տվել մասնակցել բանավոր քննությանը:
Ի վերջո Ինգեբորգ Զյուլմ-Ռապոպորտը 2015թ. մայիսին Համբուրգի համալսարանից ստացել է իր վկայականը: Իմանալով Ինգեբորգի ճակատագրի մասին՝ դեկանը նրան թույլ է տվել բանավոր քննություն հանձնել հետին թվով:
Նա հաջողությամբ հանձնել է քննությունը և հունիսի 9-ին պաշտոնապես ստացել գիտական աշխատանքի վկայականը:
Լուսանկարը` AP