111-ամյա բրիտանացին բացահայտել Է իր երկարակեցության գաղտնիքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկական ծագմամբ անգլիացի Նազար Սինգհը, որը համարվում Է Մեծ Բրիտանիայի ամենատարեց բնակիչը, նշել Է իր ծննդյան 111-ամյակը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին, տոնակատարության ժամանակ տղամարդը խմել Է մեկ գավաթ գարեջուր եւ մեկ բաժակ վիսկի: Իր երկարակեցության գաղտնիքը Սինգհը համարել Է կուշտ քնելը, առողջ կենսակերպը եւ վիսկի օգտագործելը:

Անվանակոչիկի որդին՝ Չեին Սինգհ Գիլլը, պատմել Է, որ իր հայրը քնում Է օրական ինը ժամ, սիրում Է խմել կաթ եւ նշի յուղ, ինչպես նաեւ կանոնավոր կերպով միրգ Է ուտում: 111 տարվա ընթացքում նա ոչ մի վիրահատություն չի տարել, պահպանել Է մի քանի սեփական ատամներ եւ իդեալական լսողություն ունի: Չեին Սինգհ Գիլլը ճշտել Է, որ իր հայրը ծննդյան օրը նշել Է ընտանեկան շրջապատում Հնդկաստանում, ուր մեկնել Է այս տարվա սկզբին:

Նազար Սինգհը ծնվել Է 1904 թվականի հունիսի 8-ին Հնդկաստանի ոչ մեծ գյուղում: 10 տարեկան հասակից նա ընտանիքին օգնել Է շաքարեղեգ, բամբակ, եգիպտացորեն, ցորեն եւ գյուղատնտեսական այլ մշակաբույսեր աճեցնելու գործում: Այգեգործությամբ եւ բանջարաբուծությամբ զբաղվելը Սինգհը դադարեցրել Է միայն չորս տարի առաջ:

1932 թվականին տղամարդը Հնդկաստանի համար ավանդական պայմանագրային ամուսնություն Է կնքել Նարայան Քաուր անունով աղջկա հետ, որը հարեւան գյուղից Էր: Նրանց ամուսնությունից ծնվել Է ինը երեխա: Նրա կինը մահացել Է 12 տարի առաջ՝ 90 տարեկան հասակում: Բացի ինը երեխաներից, Սինգհը ունի 34 թոռ եւ 64 թոռնորդի:

1965 թվականին տղամարդը ընտանիքի հետ տեղափոխվել Է Անգլիա, որտեղ գրեթե 25 տարի աշխատել Է ձուլման ձեռնարկությունում:

Մոլորակի ամենատարեց բնակչի կոչումը պատկանում Է ամերիկուհի Ջերալիեն Թելլիին, որի 116 տարին լրացել Է մայիսի 23-ին: Կինն ապրում Է Դեթրոյթի (Միչիգանի նահանգ) արվարձանում գտնվող սեփական տանը:

Լուսանկարը` SWNS

Հայերեն Русский

Նոր Խարբերդում կառուցվում է նոր մանկապարտեզ

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում

«RISE 2026». Փաշինյանը ծանոթացավ ռազմարդյունաբերական արտադրանքին

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք