Խճանկար

Խանդոտ ամուսինների համար ստեղծել են GPS-ով հանդերձված մատանիներ

1 րոպեի ընթերցում

Խանդոտ ամուսինների համար ստեղծել են GPS-ով հանդերձված մատանիներ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի ոսկերիչ եւ Gemporia առեւտրանիշի հիմնադիր Սթիվ Բենետն ստեղծել Է նշանի մատանիներ՝ հանդերձված GPS-համակարգով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Daily Mail-ը: Զարդերն ստացել են «հավատամության մատանիներ» անվանումը:

Դիզայների մտահղացմամբ՝ զարդերում ներսարքված փոքրաչափ չիպերի նպատակը կդառնա պաշտպանությունն արժեքավոր իրի գողությունից կամ կորստից: Սակայն նորույթի հեղինակը հնարավոր Է համարել, որ մատանիները պահանջարկ կվայելեն նաեւ խանդոտ ամուսինների շրջանում, որոնք կցանկանան մշտապես իմանալ իրենց կեսի գտնվելու վայրը:

Դիզայները հայտնել Է, որ պլանավորում Է հետագայում Էլ պատրաստել ոսկերչական իրեր՝ հսկման համակարգով: Բենետի մոտակա պլաններում մանկական զարդերի թողարկումն Է, որպեսզի ծնողները կարողանան չանհանգստանալ, թե որտեղ են գտնվում իրենց զավակները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում